Վրաստանի պաշտպանության նախարարության «Արմիհոլում» այսօր պաշտոնապես բացվելու է «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019-ը»: ՈՒսուցումը բացելու են Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Լելա Չիքովանին և ՆԱՏՕ-ի միավորված ուժերի կրթական կենտրոնի (JFTC) հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լադիսլավ Յունգը:
«ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019» հրամանատարական-շտաբային ուսուցում է, որը մարտի 18-29-ին անց է կացվելու «ուսուցման և գնահատման համատեղ կենտրոնում» (JFTC) և դրան մասնակցելու են 343 զինվորական և քաղաքացիական անձինք:
«ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019» առաջին համատեղ բազմազգ բրիգադի մակարդակի հրամանատարա-շտաբային ուսուցում է, որը ղեկավարելու են Վրաստանի պաշտպանության ուժերը:
ՈՒսուցումը ծառայելու է Վրաստանի, դաշինքի և գործընկեր երկրների զինված ուժերի համատեղելիության բարձրացմանը և Վրաստանի պաշտպանության ուժերի կառավարման և վերահսկման հնարավորությունների ուժեղացմանը:
«ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019» հերթով երկրորդ ուսուցումն է, որը իրականացվում է ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի շրջանակներում: փաթեթը Վրաստանին շնորհվել է 2014 թվականի ՈՒելսի գագաթնաժողովին:
Միջոցառմանը մասնակցելու են 24 երկրի զինվորականներ, դրանք են՝ Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Չեխիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Հունաստանը, Միավորված Թագավորությունը, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Հոլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ն, Ադրբեջանը, Վրաստանը և Շվեդիան:
ՈՒսուցմանը ներգրավվել են նաև միջազգային խոշոր կազմակերպությունները, Կարմիր խաչը, ՄԱԿ-ի խաղարարար առաքելությունների դեպարտամենտը և ՄԱԿ-ի առողջապահության կազմակերպությունը:1tv.ge