Թուրքիան եւ Ադրբեջանը հավանաբար կմիանան 2014թ. վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններին, ապրիլի 2-ին վրացի լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Նրա խոսքով՝ Վրաստանի ՊՆ-ն հաջորդ տարի զորավարժություններ է նախատեսում բրիգադային մակարդակով, ինչը կօգնի զինվորականների ն առավել բարդ առաջադրանքներ կատարելիս եւ կբարձրացնի նրանց մարտական պատրաստականությունը, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:
«Այդ կապակցությամբ բանակցություններ ենք վարում առաջին հերթին ամերիկյան կողմի հետ: Ենթադրաբար, զորավարժություններին կմիանան տարածաշրջանի երկրները: Մենք չենք թաքցնում, որ հատուկ ռազմական համագործակցություն ունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Մենք արդեն եռակողմ քննարկումներ ենք անցկացնում,նաեւ համատեղ շտաբային զորավարժություններ ենք անցկացրել: Դրանից ելնելով՝ ենթադրում ենք, որ եթե մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվի, դա առաջին հերթին կվերաբերի այդ երկու երկրներին» – ասել է Ալասանիան:
Գնահատական տալով երկուշաբթի օրն ավարտված վրաց-ամերիկյան Agile Spirit 2013 զորավարժություններին՝ նախարարը նշել է, որ դրանք Վրաստանն էլ ավելի մոտեցրին ՆԱՏՕ-ին:
news.am