
Մարտի 19-ը Հաճախորդի միջազգային օրն է։ Այս տոնի նպատակը ապրանքներ արտադրողների եւ տարբեր ոլորտներում ծառայությունների համար նոր հաճախորդների գրավումն է եւ հին հաճախորդների խրախուսումը։
Այս օրը բիզնեսի սեփականատերերը ամբողջ աշխարհում ունեն իրենց հաճախորդներին, սպառողներին համագործակցության համար շնորհակալություն հայտնելու հնարավորություն։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես դա անի՝ հուշանվերների, փոքրիկ նվերների, զեղչերի կամ տոնական միջոցառումների միջոցով։
Հաճախորդների միջազգային օրվա նախաձեռնողները Ռուսաստանի եւ Լիտվայի ձեռներեցներն են։ Սակայն այն շատ արագ է տարածվել ամբողջ աշխարհում։ Նախաձեռնությունը սատարել են տասնյակ խոշոր եւ մանր ընկերություններ, տարբեր մակարդակների գործարարներ, Եվրոպայի եւ Ամերիկայի առեւտրի կենտրոնների աշխատակիցներ։ news.am