
2018-2019 թվականներին Վրաստանում հրշեջ-փրկարարները փրկել են 189 կենդանու կյանք: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Հրշեջ-փրկարարները երկու շան ձագ են փրկել նաև օրեր առաջ, գիշերը Դիղոմիում տեղի ունեցած հրդեհի ժամանակ: Գիշերը ձագերը մնացել են արտակարգ իրավիճակների ծառայության բաժանմունքում, որտեղ նրանց խնամել են փրկարարները:
Հիշեցնենք, որ Դիղոմիում այրվել է 800 մ/քառ տարածք: Գործի մանրամասները պարզելու համար ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել: aliq.ge