Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից ելնելով, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման գործընթացներում փոփոխություններ են մտցվել:
Գերատեսչության համաձայն, այս խմբի երեխաների համար գրանցումը կմեկնարկի 2019-ի մարտի 25-ին ու կավարտվի ապրիլի 5-ին:
Գրանցման երկրորդ փուլը կտևի մայիսի 2-17-ը, երբ կգրանցվեն տվյալ ուսումնական հաստատությունում արդեն ուսումնառություն ստացող քույր կամ եղբայր ունեցողները։
Երրորդ` համընդհանուր փուլը կտևի մայիսի 21-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում: Արհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն հունիսի 13-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:
Գրանցվել հնարավոր է www.emis.ge կայքում: aliq.ge