
«NOR» ռադիոկայանը որոշեց հարցում անցկացնել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության շրջանում, 2019 թ. մարդկանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 14 մարդ, որոնցից հինգը չցանկացան խոսել, իսկ բնակիչների մեծ մասը խոսում էր ճանապարհի եւ ջրի բացակայության խնդիրների մասին:
«Մունիցիպալիտետի հիմնական եւ շատ կարեւոր խնդիրը ճանապարհներն ու ջուրն են: Ճանապարհները անանցանելի են, ջուրը մշտական չէ իսկ եղած ժամանակ այն հասանելի է ջրամղիչ պոմպերի կիրառմամբ, մենք ցանկանում ենք ունենալ մշտական խմելու ջուր եւ ասֆալտապատ ճանապարհ»- նշեց բնակիչներից մեկը:
Լրացուցիչ մանրամասները մեր հարցազրույցում: