Սոցիալապես անապահով ընտանիքների համար, այսօրվանից սկսվում է մանկական 50 լարիանոց օգնությունների փոխանցումը:
Ինչպես հայտարարել են սոցիալական ծառայությունների գործակալությունում, դրամական սոցիալական օգնության փոխանցումը սկսվելու է այսօր երեկոյան և փուլ առ փուլ փոխանցվելու է սպառողների հաշվեհամարին:
«100 001 միավորից պակաս ունեցող ընտանիքները, ամեն մինչև 16 տարեկան անդամի համար կստանան 50 լարի օգնություն:
Որոշ մունիցիպալիտետներում, վերոնշյալ 50 լարին հնարավոր կլինի հանել հաշվից գումարի տեսքով, իսկ որոշ շրջաններում այդ գումարից 20 լարին կփոխանցվի ընտանիքի անդամների բանկային քարտի վրա, իսկ 30 լարին երեխայի սննդի քարտին»,-հայտարարել են սոցիալական ծառայությունների գործակալությունում:
Նրանց լրատվությամբ, երեխայի սննդի քարտով հնարավորություն կլինի գնել միայն գնել սնունդ և ոչ թե ալկոհոլային խմիջքներ և սիգարետ:1tv.ge