Նինոծմինդայում տեղադրվեցին ճանապարհային նշաններ

Նինոծմինդայում տեղադրվեցին ճանապարհային նշաններ

Նինոծմինդա քաղաքում տեղադրվեցին 24 ճանապարհային նշաններ:

Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 8200 լարի: Մրցույթը շահել է Թբիլիսիից «გზაჯვარედინე» ընկերությունը `7 999 լարիդիմաց: Այս կազմակերպությունը պարտավոր է մինչեւ ընթացիկ տարվա մարտի 21-ը ավարտել ճանապարհային նշանների տեղադրումը:

Գոգոլ-Պուշկին, Տեյրյան-Պուշկին, Սպանդարյան-Տեյրյան խաչմերուկներում տեղադրվեցին ճանապարհային նշաններ: Մի քանի կայանման տեղի նշաններ տեղադրվեցին Պուշկին փողոցում: «Կայանման տեղ» նշանը ցույց է տալիս, թե ինչպես ճիշտ մեքենան կայանել: Քաղաքում տեղադրվեցին 21 ճանապարհային նշաններ «Հետիոտնային անցում» , «Կայանման տեղ» եւ «Զիջեք ճանապարհը» :

Տեղադրվելուց հետո վարորդները եւ բնակիչները կստանան լրացուցիչ տեղեկություններ, որոնք կօգնեն վերականգնել ճիշտ երթեւեկությունը եւ կկանխեն վթարները:

Հիշեցնենք, որ ցուցանակների բացակայության պատճառով Պուշկին եւ Ազատության կենտրոնական փողոցներում մեքենաները կայանում են մայթերին, որոնք արգելափակում են հետիոտնի տեղաշարժը: