
Քութաիսիում գնացքի բախման հետևանքով տուժած քրոջ և եղբոր վիճակը կայուն ծանր է,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է Արևմտյան Վրաստանի Ինտերվենցիոնալ բժշկական կենտրոնի տնօրեն Գիորգի Խուցիշվիլին:
Քութաիսիում երեկ գնացքը բախվել էր դպրոցի աշակերտներին:
Ինչպես Առաջին ալիքի լրագրողին հայտնել են ականատեսները, քույր և եղբայր վերադառնում էին դպրոցից: Նրանք պետք է անցնեին երկաթգիծը, երբ նրանց է բախվել Ծղալտուբո-Քութաիսիի գնացքը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 275-րդ հոդվածի առաջին մասով:1tv.ge