Ախալքալաքի բնակիչների ավտոմեքենաներից արտանետվող գազերում թունավոր ածխածնի երկօքսիդի (CO-ի) ավելացված պարունակությունն այն տարածված պատճառն է, որի հետևանքով մեքենաները չեն կարողանում անցնել տեխզննումը:
Ախալքալաքի տեխնիկական զննման կենտրոնի մոտ հավաքված 8 վարորդներից 5-ն ասացին, որ իրենց մեքենան տեխզննում չի անցել թունավոր նյութերի բարձր պարունակության պատճառով:
Յուրաքանչյուրն ունի իր սեփական պատճառը: Ոմանց մոտ համապատասխանորեն չի աշխատում կատալիզատորը, որը պետք է այրի վառելիքի մնացորդները, որոնք չեն վերամշակվել ներքին այրման շարժիչի կողմից: Ոմանց մոտ խափանումների են հանգեցնում արտանետվող խողովակի մեջ անցքերի հերմետիկության համակարգը, որը նույնպես գործնականում իրենից ներկայացնում է վնասակար նյութերի բարձր պարունակության ցուցանիշ: Աղտոտված օդային ֆիլտրը: Այրման համակարգում գոյություն ունեցող թերությունները կարող են նպաստել այն փաստին, որ մեքենան չանցնի տեխզննումը: Բացի այդ, պատճառ կարող է լինել այն հին մոմերը, որոնք, ինչպես կարգն է, պետք է փոխվի յուրաքանչյուր 60,000 կմ անցած ճանապարհ անցնելու դեպքում:
Ավտոմեքենան ուղարկվում է վերանորոգման՝ տրանսպորտային միջոցի տեխզննումից հետո, վարորդն ունի մեկ ամիս՝ պատճառները վերացնելու և մեքենան երկրորդ անգամ անվճար տեխզննելու համար:
«Ես փորձել եմ երկու անգամ, բայց իմ մեքենան չի անցել տեխզննումը: Առաջին անգամ մեքենայում հայտնաբերվել էին էլեկտրական սարքավորումների թերություններ և բարձր CO-ի պարունակություն, հետո ես գնացի վարպետի մոտ, վերանորոգեցի, վարպետն ասաց, որ ամեն ինչ արել է, և մեքենան պատրաստ է: Ես երկրորդ անգամ մտա, բայց իմ մեքենան կրկին չանցավ տեխզննումը, խնդիրը կրկին CO-ի մեջ է»,- ասում է տաքսու վարորդը:
Արմեն Սահարյանը դեռևս ժամանակ ունի տեխնիկական զննում անցնելու համար, նա նախապես մանրակրկիտ պատրաստվում է:
«Ես կվերանորոգեմ իմ մեքենան, որպեսզի առաջին իսկ անգամից անցնեմ տեխզննումը, բայց շատ եմ վախենում, որ նրանք CO-ի հետ որևէ խնդիր չհայտնաբերեն», – ասում է նա:
Ավտոմեքենաների արտանետումներում ածխածնի երկօքսիդի ցածր պարունակության պահանջը այսօր կա բոլոր այն երկրներում, որոնք անտարբեր չեն օդի աղտոտման մակարդակի նկատմամբ: Ավտոմեքենաները երկրի մթնոլորտն աղտոտող հիմնական գործոններից են: Դրանք կազմում են օդի ողջ աղտոտվածության շուրջ 40%-ը: Միջին վիճակագրական մեքենան մեկ տարում արտանետում է 135 կիլոգրամ շմոլ գազ, 25 կիլոգրամ ազոտի օքսիդ, 20 կիլոգրամ ածխաջրածիններ, 7-ից 10 կիլոգրամ բենզպիրեն, 4 կգ ծծմբի երկօքսիդ, 1 կիլոգրամ ամուր մասնիկներ: Այս պահին աշխարհում կա մոտ 500 միլիոն մեքենա: Միասին նրանք արտանետում են 67,5 մեգատոննա ածխածնի երկօքսիդ և տարեկան 12,5 մեգատոննա ազոտի օքսիդ:
Ավտոմեքենայի տեխզննումը չանցնելու երկրորդ տարածված պատճառը դիմապակու ճաքերն են, իսկ արդեն հետո, յուրաքանչյուրն ունի անհատական պատճառ:
Նախքան տեխզննումն անցնելը, անհրաժեշտ է ստուգել՝
1. Բոլոր արտաքին լուսավորության սարքավորումների սարքին լինելը
2. Սարքին պետք է լինեն մեքենայի ապակեմաքրիչները
3. Ձեռնարգելակը պետք է պատշաճ կերպով աշխատի
4. Անվադողերը չպետք է ճաղատ լինեն
5. Կեղտոտ ավտոմեքենաներին թույլ չեն տալիս անցնել տեխզննումը, հետևաբար պետք է հոգ տանել Ձեր մեքենայի արտաքին մաքրության մասին նախօրոք:jnews.ge