UFC-ում իր նորամուտը կնշի մեր հայրենակիցը

UFC-ում իր նորամուտը կնշի  մեր հայրենակիցը

Թեթև քաշային մարտիկ Արման Ծառուկյանը պայմանագիր է կնքել UFC-ի հետ, հայտնում է Allboxing.ru-ն:

22-ամյա Ծառուկյանը իր առաջին մարտը կանցկացնի ապրիլի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք UFC Fight Night 149 մրցաշարի ընթացքում: Հակառակորդը հայտնի մարզիկ Իսլամ Մախաչևն է, ով Խաբիբ Նուրմագամեդովի թիմակիցն է ու սպարինգ-խաղընկերը:

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 14 մենամարտ, որից 13-ում հաղթանակ է տարել: Ավելին․․․

«Ոսկե տղան». Ով է UFC-ի ամենախոստումնալից ու տաղանդավոր մարտիկ Էդմեն Շահբազյանը