Այս տարվա մայիսին արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները անվճար անձնագիր ստանալու հնարավորություն կունենան։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանան:
«Անցյալ տարի մենք հատուկ առաջարկ ունեինք արտերկրի մեր հյուպատոսություններում: Մեր հայրենակիցները անձնագիր կարող էին ստանալ՝ վճարելով ընդամենը 50 դոլար, սա 70 տոկոսի չափով զեղչ էր, որից օգտվել է մոտ 5000 մարդ», — ասել է նախարարը:
Ծուլուկիանին տեղեկացրել է, որ Վրաստանի անկախության հռչակման ամսվա ընթացքում արտգործնախարարության աջակցությամբ արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիները անվճար անձնագիր ստանալու հնարավորություն կունենան:
Արդարադատության նախարարն իր ելույթում նաև նշել է, որ ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը անվճար վրացական անձնագիր և էլեկտրոնային վկայական (ID) կարող են ստանալ նաև հին նմուշի նույնականացման քարտ ունեցող բոլոր քաղաքացիները։aliq.ge