2019 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում տասը դպրոցներ կվերանորոգվեն: Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցին կտրամադրվի 130,000 լարի: Դպրոցը պետք է ունենա ջեռուցման համակարգ, սանհանգույց, պետք է փոխվեն պատուհանները եւ դռները:
51,000 լարի կնախատեսվի Օրոջալարի դպրոցին, որտեղ կփոխվեն պատուհանները, դռները եւ սանհանգույցը:
82,000 լարի կտրամադրվի Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցին, որտեղ կանցկացվի ջեռուցման համակարգ, սանհանգույց եւ կփոխվի տանիքը:
Մ. Խանչալի գյուղի դպրոցին կտրամադրվի 24. 000 լարի: Գումարը կծախսվի ջեռուցման համակարգի համար:
Փոկա գյուղի դպրոցի համար կտրամադրվի 80.000 լարի ջեռուցման համակարգի եւ սանհանգույցի համար:
Գորելովկա գյուղի թիվ 2 դպրոցին կտրամադրվի 24.000 լարի, գումար սանհանգույցի կառուցման համար:
23.750 լարի կտրամադրվի Դիլիֆ գյուղի դպրոցում զուգարանի կառուցման համար:
Վլադիմիրովկա գյուղի դպրոցի համար կնախատեսվի 20.000 լարի սանհանգույց կառուցելու համար:
23.700 լարի կնախատեսվի Ջիգրաշեն գյուղի դպրոցի սանհանգույց կառուցելու համար:
33.000 լարի կտրամադրվի Սաղամո գյուղի դպրոցի սանհանգույցի կառուցման եւ տանիքի վերանորոգման համար: