Մարտի 21-ին Նինոծմինդայում «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում նշվեց պոեզիայի համաշխարհային օր:
Միջոցառմանը ներկա էին «Փառնազ» խմբակի սաները:
Միջոցառման ընթացքում հնչեցին տարբեր բանաստեղծություններ եւ հեղինակային ընթերցումներ:
1999թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում որոշվեց ամեն տարի Պոեզիայի համաշխարհային օրը նշել մարտի 21-ին։ Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը։
Պոեզիան միավորում է երկրներ, ժողովուրդներ, մշակույթներ եւ օգնում է մարդկանց հասկանալ միմյանց։ Դարերի ընթացքում պոեզիայի ձեւաչափ ստացած մտքերը եւ զգացմունքները ներթափանցում են մարդկանց սրտերը՝ հիշեցնելով, որ մենք բոլորս մի մեծ ընտանիք ենք, եւ որ մենք, այսքան տարբեր լինելով, իրականում շատ նման ենք միմյանց։
Նշելով Պոեզիայի համաշխարհային օրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաեւ մեր ուշադրությունն է հրավիրում մարդու մեջ ստեղծագործական ունակություններն արթնացնելու պոետական խոսքի զարմանալի հնարավորության վրա։