Նինոծմինդայում տաքսի վարելը եկամտաբեր չէ

Նինոծմինդայում տաքսի վարելը եկամտաբեր չէ

Մարտի 22-ին տաքսու վարորդները տոնում են իրենց մասնագիտական ​​տոնը ` տաքսու վարորդի միջազգային օրը:
Ամբողջ աշխարհում մարտի 22-ը նշվում է որպես Տաքսու վարորդների միջազգային օր։

1907թ. հենց այս օրն են առաջին անգամ Լոնդոնի փողոցներում հայտնվել առաջին տաքսիները, որոնք կանաչ ու կարմիր գույնի էին: Մինչդեռ ժամանակակից տաքսիների համար արդեն ավանդական դարձած դեղին գույնը շրջանառության մեջ է դրվել ավելի ուշ: Լոնդոնում վարորդներն այդ հաշվիչներն անվանում էին «տաքսիմետր», ֆրանսերեն «տաքս» (վճարում) եւ «մետրոն» (չափում) բառերից։ Դրանից հետո անհատական փոխադրամիջոցները սկսեին կոչել տաքսիներ, իսկ դրանց վարորդներին՝ տաքսիստներ։

Տաքսու ևս մի ճանաչելի խորհրդանիշներից է շաշկիաձև նախշը, որը սկսել է գործածվել անցած դարի 20-ական թվականներին: Ի դեպ, այն համարվում է ավտոմրցարշավային խորհրդանիշ ու ենթադրում է, որ տաքսիներով տեղաշարժվելը տեղափոխման առավել արագ տարբերակ է։

Նինոծմինդայի մունիցիպլիտետում տաքսի ծառայությունները հատկապես շատացան 2010 թվականից, սակայն վերջին տարիներին մեքենաների արագ շարքից դուրս գալու պտճառով տաքսի ծառայությունները փակվում են: Ներկայումս քաղաքում եւ գյուղերում գործում են մասնավոր տաքսիներ:

Տաքսիստների խոսքերով, Նինոծմինդայում տաքսի վարելը գրեթե անարդյունավետ է, քանի որ ավտոմեքենաների թիվը տարիների ընթացքում ավելանում է, բենզինի գները բարձր են, եւ ճանապարհների վիճակը անմխիթար: Շահավետ է զբաղվել այս գործով եւ ինչ խնդիրների են բախվում տեղական տաքսու վարորդները լսենք նրանց կարծիքը: