Ենթադրվում է, որ եթե գյուղում գյուղատնտեսական արտադրանք եք գնել գյուղացիներից , բանջարեղեն կամ կաթնամթերք, դրանք էկոլոգիապես մաքուր են: Բայց դա այդպես է, թե չէ չգիտենք: Այն փաստը, որ արտադրանքը ջերմոցային չե, իսկ կովերը արածում են արոտավայրերում , արդյոք երաշխավորում է, որ մենք ձեռք ենք բերել էկո-արտադրանք:
Նինոծմինդայի մօւնիցիպալիտետում անցկացված հարցման համաձայն, որտեղ հիմնականում զբաղվում են կարտոֆիլի աճեցմամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ եւ հացահատիկային մշակաբույսերով, բնակչությունը կարծում է, որ տեղական արտադրանքը, հատկապես մեղրը, էկոլոգիապես մաքուր ապրանքներ են:
Արտակ Կիրակոսյանը Դիլիֆ գյուղից, 20 տարի շարունակ զբաղվում է մեղվաբուծությամբ, եւ ունի 60 փեթակ մեղու: Սա ընտանեկան բիզնես է, որը փոխանցվել է պապերից: Մեղրը շատ չի արտադրում: Քանի որ կարտոֆիլի դաշտերը մշակվում են քիմիական նյութերով, շատ մեղուներ սատկում են: «Ես մեղվաբուծություն սովորել եմ հորիցս: Ոչ ոք ինձ խորհուրդ չի տալիս: Մեղուների համար անհրաժեշտ դեղորայք ուղարկում է եղբայրս Ռուսաստանից: Ախալքալաքի դեղատից գնել եմ դեղեր, բայց որակը լավ չէր: Շատ տեղերում իմ մեղրը ստուգվել է, եւ պարզվել է, որ 99% -ը մաքուր ապրանք է : Պետությունը չի օգնում ինձ, եղել է երբ օգնություն եմ խնդրել, բայց մերժել են: Մենք մեղվապահներս հավաքում ենք եւ ստեղծում կոոպերատիվներ: Պետությունից օգնություն խնդրեցինք, գրեցինք մի նախագիծ, որպեսզի մեզ ֆինանսավորեին, եւ մենք կարողանայինք շատացնել փեթակները, բայց մեզ մերժեցին: Դա լավ կլիներ ինչպես պետության, այնպես էլ հասարակության համար »:
Արտակը մեղրը չի ստուգել : Նա ասում է, որ Հայաստանից իր հաճախորդը մեղրը ստուգել է լաբորատորիայում եւ ստացել պատասխան, որ ապրանքը շատ լավն է: 2018 թվականին մեղվապահը ստացել է 400 կիլոգրամ մեղր: Ամբողջը վաճառվել է գյուղում եւ հարազատների շրջանում: Տեղեկատվություն, թե ինչպես կարելի է արտահանել եվրոպական շուկա տեղյակ չե : Թե ինչպես պետք է հոգ տանել մեղուներին սովորել է հորից եւ այս ոլորտում նորամուծություններ չի մտցրել: «Որեւէ լրացուցիչ տեղեկատվություն չենք ստանում, հետեւաբար չենք հասնի արդյունքին», – նշեց Արտակը, ով չնայած խնդիրներին, պատրաստվում է գործը փոխանցել իր որդիներին:
Մեղրը եվրոպական շուկա արտահանելու համար այն չպետք է պարունակի հակաբիոտիկներ: Վրաստանի մեղրի ուսումնասիրությունը իրականացվել է Վրաստանի Սննդամթերքի անվտանգության գործակալության «Mercy Corps» կազմակերպության հետ համատեղ եւ պարզել է, որ Սամցխե-Ջավախեթի մեղրը պարունակում է ավելի քան 70% հակաբիոտիկ: Նույնիսկ հակաբիոտիկների նվազագույն չափը վտանգավոր է առողջության համար , հետեւաբար, նման մեղրը արտասահման արտահանելը ոչ միայն անհնար է, այլեւ արտադրողները պետք է այն տեղում ոչնչացնեն: 2019 թ-ի հունվարից Վրաստանում ակտիվացվում են կանոնակարգեր, որոնց համաձայն արգելվում է մեղվաբուծությունում դեղագործական ակտիվ նյութերի օգտագործումը: Հաճախ մեղվաբույծները օգտագործում են հակաբիոտիկներ, մեղվաբուծական տարբեր հիվանդություններ կանխելու համար: Լինում են դեպքեր, երբ հակաբիոտիկ պարունակում է պրոպոլիսը (մոմը) եւ նրանից վարակվում են մեղուները:
Մեղրը հետազոտվում է միայն Թբիլիսիի լաբորատորիայում, սակայն արտադրողը հնարավորություն ունի մեղրի նմուշներ ներկայացնել երկրի ողջ տասը մարզային կենտրոններում: Նմուշների տեղափոխումը իր վրա է վերցնում լաբորատորիան եւ հետազոտության արդյունքները ներկայացնում բնակության վայրում:
«Պարարտանյութի գերօգտագործումը աղտոտում է հողը, որտեի հետեւանքով ծաղիկները չեն աճում կամ դրանք փչանում են, եւ դա բացասաբար է ազդում մեղվաբուծության զարգացման վրա», – ասում է Նինոծմինդայի քաղաքապետարանի գյուղատնտեսական բաժնի տնօրենը: «Եթե կարտոֆիլի դաշտերը պատշաճորեն մշակվեն, այդ դեպքում քիմիական նյութերի անհրաժեշտություն չի լինի », – ասում է Համլետ Նանայանը:
Նինոծմինդայի մունիցիպլիտետում գրեթե բոլոր բնակիչները ներգրավված են կարտոֆիլի աճեցման մեջ, եւ դաշտերի սխալ մշակումը շղթայական ռեակցիա է: Աղտոտված հողերի արտադրանքը աղտոտված է : «Վերջին տարիներին կարտոֆիլի մշակումը վատթարացել է: Մեր բնակիչները փորձում են կարտոֆիլին շատ պարարտանյութ տալ, քանի որ հողերը վատացել են իսկ բերքը նվազել: Սակայն վերջին երկու տարիների ընթացքում հարեւան մունիցիպալիտետների ֆերմերները վարձակալում են մեր դաշտերի շուրջ 15% -ը եւ օգտագործում վարելահողերը: Մեկ հեկտար համար նրանք 2-3 տոննա պարարտանյութ են տալիս, ինչը ազդում է եւ հողի եւ կարտոֆիլի որակին: Եթե այս հողում այլ մշակաբույսեր տնկեք, լավ բերք չեք ստանա: Մենք հողը աղտոտում ենք այդ քիմիկատներով, այդ պատճառով հացահատիկային մշակաբույսերի քանակը նվազում է: Մենք հողերին պարարտանյութ տալու սովորություն ունենք, հողերը քիմիական պարարտանյութով պարարտացնելը սխալ է: Եթե նախկինում հացահատիկային մշակաբույսերը կարտոֆիլի դաշտում ցանելով, մեկ հեկտարից ստանւմ էինք 5-6 տոննա հացահատիկ, այժմ ստանում ենք առավելագույնը 4 տոննա: Հողն աղտոտում ենք քիմիկատներով, այդ պատճառով բերք չենք ստանում » – նշեց մունիցիպալիտետի գյուղատնտեսության վարչության տնօրեն Համլետ Նանայանը:
Այս տարի մունիցիպլիտետում կարտոֆիլ ցանվել է 3200 հեկտար հողատարածք, իսկ հացահատիկային մշակաբույսեր `2400 հեկտար: Վերջին 5 տարիների ընթացքում քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ հողերում սկսեց ի հայտ գալ տարբեր հիվանդություններ: Չնայած այս ամենին Նինոծմինդայի մունիցիպալիտետի հողերը համարվում են Վրաստանի ամենաուժեղներից ամեկը սում է Նանայանը :
«Մեր արտադրանքի շուրջ 80-85% -ը էկոլոգիապես մաքուր է, բայց մենք չենք կարող արտահանել Եվրոպա, քանի որ մենք պետք է լրացնենք բազմաթիվ փաստաթղթեր եւ վկայագիր ստանանք : Մենք սովոր ենք տեղում իրացնել արտադրած ապրանքը» – ասում է քաղաքապետարանի գյուղատնտեսական բաժնի տնօրեն Համլետ Նանայանը: