
Երեխան, որը Փոթիում հոսանքահարվել էր, մահացել է: Բժիշկներին չի հաջողվել փրկել 8-ամյա Բեքա Դավիթաիային:
Դեպքը տեղի է ունեցել Փոթիում, բնակելի շենքերից մեկի բակում գտնվող տրանսֆորմատորի խցիկում, որտեղ անցնում է բարձր լարում:
Սկզբում, երեխային տեղափոխել են Փոթիի հիվանդանոց, իսկ այնուհետև՝ Թբիլիսի, Սիմոն Խեչինաշվիլու անվան կլինիկա, այրվածքների կենտրոն:
Այրվել էր երեխայի մարմնի 70 տոկոսը:1tv.ge