
Թբիլիսիում, Կոստավայի փողոցում «Գուցա» հյուրանոցի տանիքի հրդեհը մարված է: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, այրվել է 250ք.մ. տարածք:
«Կար հրդեհի տարածման վտանգ, սակայն հրշեջ-փրկարարների արագ արձագանքման հետևանքով կրակը չտարածվեց հարակից շենքերի վրա: Հրշեջ-փրկարարները շենքից տարհանեցին քաղաքացիներին: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել»,- հայտարարում են գերատեսչությունում:
Տեղում աշխատում էր 15 հրշեջ-փրկարարական խումբ:1tv.ge