
Բաթումիում, Կենտրոնական այգու մոտ թալանել են խաղալիքների երկու խանութ: Դեպքը տեղի է ունեցել երեկ, ուշ գիշեր: Սեփականատիրոջ հայտարարությամբ, խանութներից մեկից գողացել են մոտ 600 լարի գումար:
Կողոպտիչը այնպես է մուտք գործել խանութ, որ չի վնասել ոչ դուռը և ոչ էլ մոնտաժված ազդանշանը:
Հաղորդագրությունը ներքին գործերի նախարարությունն ստացել է այսօր:
Գերատեսչության տեղեկությամբ, ընթանում են քննչական գործողություններ: Այս պահի դրությամբ բացահայտվել է հավանական մեղադրյալը, որը անչափահաս է:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 177-րդ՝ գողության հոդվածով, որը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում: