«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միությունը Զուգդիդիի քաղաքապետի արտահերթ ընտրություններում թեկնածու կառաջադրի Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսին: Այս մասին ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները հայտարարել են լրագրողների հետ ճեպազրույցում:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը 2016-ի խորհրդարանական ընտրություններում Զուգդիդիում պայքարում էր որպես մեծամասնական թեկնածու, իսկ ընտրությունների երկրորդ փուլում հրաժարվեց շարունակել պայքարը:
Զուգդիդիի քաղաքապետի պաշտոնը թափուր է նախորդ տարվա սեպտեմբերից, երբ Լաշա Գոգիան հեռացավ պաշտոնից:
Զուգդիդիի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն մայիսին:aliq.ge