Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել այլ երկրներում Վրաստանի դեսպանների թեկնածուներին, հայտնում է apsny.ge-ն։
Ղազախստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է Զուրաբ Պատարիձեի, Թուրքիայում՝ Իրակլի Կոպլատաձեի, Ադրբեջանում՝ Թեյմուրազ Շարաշենիձեի, Լիտվայում՝ Խաթունա Սալուկվաձեի թեկնածությունը։
Իսկ Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար ներկայացվել է Կոնստանտին Կորկելիայի թեկնածությունը։
Թեկնածուները կհաստատվեն օրենսդիրների կողմից մոտակա նիստում։
tert.am