Ախալցիխե-Նինոծմինդա 90-ից 112 կմ ճանապարհը (այսինքն Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածը), բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ըստ Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության, մաքրման աշխատանքներից հետո, երթեւեկությունը Նինոծմինդա Հայաստան ճանապարհին վերականգնվել է: Առավոտյան այս ճանապարհին գործում էր սահմանափակումներ, արգելված էր բեռնատար մեքենաների երթեւեկությունը, սակայն այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:jnews.ge