Ծալկայի շրջանի (Քվեմո Քարթլի տարածաշրջան) Չրդիլիսուբանի գյուղի բնակիչը ձեռքերով սպանել է իր վրա հարձակված գազազած գայլին: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
25-ամյա Տարիել Միքելաձեի վրա, իր տան մոտ, մի քանի օր առաջ, հարձակվել էր գայլը: Տղան բռնել էր գիշատիչի կոկորդից եւ խեղդել նրան: Մինչեւ հիմա Միքելաձեն շարունակում է բուժվել, գիշատիչը քերծել է նրա ձեռքերը, դեմքը եւ քիթը:
«Ես կորցրել եմ մոտ մեկ լիտր արյուն … Երբ ինձ տուն բերեցին, սարսափելի վիճակում էի, կատաղի գայլը գյուղ էր եկել անտառից: Հաղորդում է «Ռուսթավի 2»-ը: Մինչեւ Միքելաձեի վրա հարձակումը, մեկ գիշերվա ընթացքում գիշատիչը կծել էր ևս 4 տեղացիների՝ երեք կնոջ եւ մեկ տղամարդու: Ներկայումս նրանք բոլորը կատաղության դեմ բուժում են անցնում Ծալկայի հիվանդանոցում:
Տուժածներից մեկը՝ 39-ամյա Խաթունա Բերիձեն, շփոթել է գայլին շան հետ եւ փորձել է կենդանուն վռնդել իր բակից: Գայլը հարձակվել է նրա վրա եւ պոկել նրա ականջը: Հարձակման ժամանակ մոտակայքում է գտնվել Բերիձեի մանկահասակ դուստրը: Երեխային պաշտպանելու համար կինը ձեռքը մտցրել է գիշատչի բերանի խոռոչը եւ սկսել է օգնություն կանչել, նա ամբողջովին արնաշաղախ էր: Երբ մայրս ինձ տեսավ, ցնցվեց, հայրս ավելի վատ էր », – պատմել է Միքելաձեն:
Ծալկայի շրջանային հիվանդանոցի բժիշկը՝ վիրաբույժ Պաատա Խորջոմելաձեն, հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ 20-ամյա բժշկական պրակտիկայում նա երբեւէ նման դեպքերի չէր բախվել: Նրա խոսքով, Չրդիլիսուբանի բնակիչներին մեկը մյուսի ետևից բերում էին հիվանդանոց, եւ բոլոր տուժածները բավականին լուրջ վնասվածքներ են ունեցել:
Գյուղում գիշատիչը խեղդամահ է արել նաև մի քանի շուն: Գիշատիչ գայլի կողմից վնասվածք ստացած եւս ութ ընտանի կենդանիների հավանաբար կքնեցնեն:
Գիշատիչ գայլը Չրդիլիսուբանիում խուճապ է առաջացրել, որտեղ ապրում է մոտ 30 ընտանիք: Արդեն մի քանի օր է խոշոր եղջերավոր անասուններին բաց չեն թողնում գոմերից, համագյուղացիները նույնպես վախենում են դուրս գալ փողոց:
Չրդիլիսուբանիի բնակիչները վախենում են, որ անտառից կարող են նաև վտանգավոր վարակիչ հիվանդություններով վարակված այլ գիշատիչ կենդանիներ գյուղ գալ:
Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեի խոսքով, կատաղի կենդանիները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել, ուստի պետությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այդ հարցին: Գուրիելիձեն անհրաժեշտ է համարում վերականգնել վայրի կենդանիների պատվաստման ծրագիրը: Նա նշում է, որ խնդրի լուծումը գիշատիչներին կրակելով չի լուծվի: