Մարտի 24-ից, ժամը 16: 00-ից, ձնաբքի հետեւանքով բեռնատարների շարասյունը խցանվել էր Նինոծմինդա-Հայաստան մայրուղու վրա:
Մոտ 30 մեքենա չէին կարող շարունակել ճանապարհը առկա մերկասարույցի պատճառով:
Ըստ վարորդների, երեկվանից ճանապարհը անանցանելի է բեռնատարների համար:
Ճանապարհի այս հատվածը աղով չի մշակվում , ինչը հանգեցնում է այս իրավիճակին: Բեռնատարները չեն կարողանում շարժվել եւ կաթվածահ է տրանսպորտային միջոցների շարժը մարտի 24-ից մինչեւ ժամը 16: 00-ն: Մարտի 25-ին ժամը 13: 00-ի դրությամբ ծանր բեռնատարները կայանել էին քաղաքից դուս Նինոծմինդա-Հայաստան մայրուղու վրա եւ սպասում էին ճանապարհի բարելավմանը :
Այս պահին ձյունը հալվել է, բայց բեռնատարները դեռ կանգնած են: