Վրացի արտադրողները մտադիր են վերականգնել ռուսական շուկա գարեջրի մատակարարումները, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլիին։
«Շուտով Վրաստան կայցելի ռուս մասնագետների պատվիրակությունը»,- ասել է նա։
Դավիթաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանում «եղել է և կա Վրաստանում արտադրված գարեջրի որոշակի պահանջարկ»։
Նա հավելել է, որ գարեջուր արտադրողները պետք է անցնեն նույն գործընթացները, ինչ գինի արտադրողները։
Նախօրեին հաղորդվել է, որ ալկոհոլային խմիչքներից, հանքային ջրից և բանջարեղենից բացի, Վրաստանը ցանկանում է վերականգնել նաև Ռուսաստան թեյի արտահանումը։