Փարվանայի լեռնանցքում Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի մայրուղին վերականգնվել է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը, վերականգնվել է Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհը եւ թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար երթեւեկությունը բաց է միայն ժամը 8: 00-ից մինչեւ 21:00:
Նինոծմինդա-Բավրա ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: