Աճում է Թբիլիսիից Եվրոպայի ուղղությամբ թռիչքների հաճախականությունը

Աճում է Թբիլիսիից Եվրոպայի ուղղությամբ թռիչքների հաճախականությունը

2019 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում, վրացական «Ջորջիան Աիրվեյս» (Georgian Airways) ավիաընկերությունը եվրոպական ուղղություններով կատարելու է ավելացված հաճախականությամբ չվերթներ:

Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, թռիչքների հաճախականության աճը վերաբերելու է՝ Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի,  Թբիլիսի-Վենա-Թբիլիսի,  Թբիլիսի-Բոլոնյա-Թբիլիսի,  Թբիլիսի-Բարսելոնա-Թբիլիսի,  Թբիլիսի-Բրյուսել-Թբիլիսի և  Թբիլիսի-Պրագա-Թբիլիսի ուղղություններին:

Պարբերական չվերթները յուրաքանչյուր ուղղությամբ, իրականացվելու են շաբաթական երեք անգամ: Անցած տարի ավիաընկերությունը կատարում էր շաբաթական երկու չվերթ:

Դրա հետ մեկտեղ Georgian Airways-ը վերսկսելու է պարբերական թռիչքները Բաթումիից Մոսկվայի ուղղությամբ, հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 26-ը, շաբաթական մեկ անգամ, ուրբաթ օրերին:

Թռիչքները կատարվելու են Boeing B737, Embraer E190 և E195 տիպի օդանավերով: 1tv.ge