Եվրամիությունում ավտոմեքենաները կունենան «սև արկղ»

Եվրամիությունում ավտոմեքենաները կունենան «սև արկղ»

Եվրամիությունում ավտոմեքենաները կունենան «սև արկղ»: Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը և Եվրահանձնաժողովը համաձայնության են եկել, որի համաձայն 2022 թվականից Եվրամիության տարածքում վաճառվող ավտոմեքենաները կունենան սև արկղ:

Նշված պարտականությունը ունեն ավտոարտադրողները: Նրանք ստիպված կլինեն թեթև և բեռնատար ավտոմեքենաներում մոնտաժել նոր արգելակման, արարողությունը սահմանափակող համակարգ և ճանապարհային անվտանգության ժամանակակից միջոցներ:

Ինչպես մեկնաբանում են Եվրահանձնաժողովում, նորույթը անհրաժեշտ է, որպեսզի Եվրամիության քաղաքացիների անվտանգությունը լինի առավել պաշտպանված:

«Սև արկղը» կօգնի ոստիկանությանը, պարզել ավտոճանապարհային պատահարի պատճառը: Համակարգը կգրանցի նաև, թե որքանով ուշադիր է վարորդը հետևում ճանապարհային ոստիկանության կանոններին:

Եվրահանձնաժողովում հույս են հայտնում, որ այս միջոցները ձեռնարկելուց հետո 2038 թվականին կհաջողվի փրկել առնվազն 25 հազար մարդու կյանք: 1tv.ge