Նինոծմինդայի մունիցիպալիտետում , մեծամասնությունը չգիտի, թե ինչ պիտի անի նախքան շինարարությունը սկսելը:
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ սեփականատիրոջը, ով ցանկանում է շինարարություն սկսել : Սա վերաբերվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
Առաջին հերթին, հարկավոր է ունենալ փաստաթուղթ, որը հաստատում է, որ տվյալ տարածքը որտեղ ցանկանում են սկսել շինարարություն սեփականություն է: Երկրորդ՛ հարկավոր է ունենալ համապատասխան գծագիր, թե ինչ են ցանկանում կառուցել: Բացի դրանից, պետք է ներկայացվի փաստաթուղթ բոլոր կոմունալ ծառայություններից, որում նշված կլինի , որ շինարարությունը չի խանգարում այդ ծառայությունների ընթացիկ աշխատանքներին:
Այս փաստաթղթերը հավաքելուց հետո հարկավոր է դիմում ներկայացնել քաղաքապետի անունից քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժին,
շինարարություն սկսելու մասին, եվ միայն թույլտվություն ստանալուց հետո կարող էք սկսել շինարարական աշխատանքները :Եթե օբյեկտը գտնվում է հիմնական ճանապարհի վրա, ապա թույլտվություն է պահանջվում պարեկային ոստիկանությունից:
Այս փաստաթղթերը հավաքելուց հետո սեփականատերը պետք է քաղաքապետի անունից դիմում ներկայացնի քաղաքապետարանի ենթակառուցվածքային վարչություն, որ ցանկանում է սկսել շինարարություն: Եվ միայն թույլտվություն ստանալուց հետո կարող է սկսել շինաշխատանքը:
Եթե շենքը թույլտվություն չունի, ապա շենքի սեփականատերը կտուգանվի: Տուգանքի չափը 2000 քաղաքում լարի է գյուղերում `200 լարի:
Եթե կատարված աշխատանքը գերազանցում է 60 քառակուսի մետր, ապա թույլտվությունից բացի, յուրաքանչյուր քառակուսի մետրի համար պետք է վճարեն 1 լարի:
Կոյուղու կամ ջրագծի աշխատանք կատարող անձը, բացի թույլտվությունից, պետք է վճարի յուրաքանչյուր մետրի համար 25 թեթրի: