Արդեն մի քանի օր է, ինչ Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի, մի մասի բնակիչները բողոքում են խմելու ջրի բացակայությունից: Ըստ բնակիչների `այս խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում:
Այս հարցով մենք դիմեցինք «Վրաստանի ջրային ջրամատակարարման» Նինոծմինդայի բաժին, որտեղ մեզ տեղեկացրեցին, որ Դիլիֆ-Նինոծմինդա պոմպակայանը ժամանակավորապես դադարեցվել է այն պատճառով, որ քաղաքապետարանը կայանը պաշտոնապես չի փոխանցել Նինոծմինդայի ջրամատակարարող ընկերությանը: 5 օրվա ընթացքում այս հարցը պետք է լուծվի: Մինչ կարգավորվելը Երեւանյան , Լենինականյան, Կարս, Թբիլիսյան, Աղմաշնեբելի եւ Հայոս-Քարթլոս փողոցներում ջրամատակարարումը կլինի օրումեջ: