Ընթացիկ տարվա նոյեմբերին, Վրաստանը դառնալու է Եվրախորհրդի նախագահ երկիր,-այս մասին լրագրողներին ասել է, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին:
Նրա խոսքերով, այս տարի լրանում է 20 տարին, ինչ Վրաստանը հանդիսանում է եվրախորհրդի անդամ:
«Սա շատ կարևոր տարեթիվ է մեզ համար: Դա համընկնում է նաև նրա հետ, որ Վրաստանը այս տարի դառնում է եվրախորհրդի նախագահ երկիր: Սա շատ եզակի դեպք է, քանզի եվրախորհուրդը ունի 48 անդամ և այդ երկրները նախագահությունը ստանձնում են հերթով»,-հայտարարել է Չուգոշվիլին:
Պատգամավորի խոսքերով, եվրախորհրդի նախագահության ընթացքում Վրաստանը ակտիվացնելու է աշխատանքը Վրաստանի տարածաշրջանների բռնազավթման հարցով:
«Մեր դեպքում համար մեկ խնդիրը դա բռնազավթված տարածաշրջաններն են և մեր քաղաքացիների իրավական իրավիճակը և տարածքային ամբողջականությունը: Մեր առաջնահերթությունը միայն բացասական թեմաները չեն, ցանկանում ենք ցույց տալ եվրոպային թե ինչ բարեփոխումներ են անցկացվել երկրում»,-նշել է Չուգոշվիլին:
Նրա խոսքերով, երկիր են ժամանելու եվրախորհրդի անդամ երկրների նախարարներ, նրանց տեղակալները, խորհրդարանի անդամները, ինչպես նաև եվրախորհրդի լիդերները: Դրա հետ մեկտեղ, Չուգոշվիլին ասել է, որ ապրիլին հնարավորություն կտրվի հյուրընկալել եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին:
Պատգամավորի խոսքերով, ապրիլի 10-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մեկնելու է Ստրասբուրգ, որտեղ երկկողմ հանդիպումներ է ունենալու եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում:1tv.ge