Այսօր նշվում է Թատրոնի համաշխարհային օրը

Այսօր նշվում է Թատրոնի համաշխարհային օրը

Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) հիմնադրվել է 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի ժամանակ եւ ամեն տարի մարտի 27-ին նշվում է ITI կենտրոնների ու միջազգային թատերական միությունների կողմից:

Այն ավանդաբար նշվում է միասնական նշանաբանի ներքո՝ «Թատրոնը՝ որպես փոխըմբռնման եւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման միջոց»:

Թատրոնի միջազգային ինստիտուտի գործունեությունը, ըստ նրա կանոնակարգի, ուղղված է «ժողովուրդների միջեւ խաղաղության եւ բարեկամության ամրապնդմանը, աշխարհի թատերական բոլոր գործիչների ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը»: Թատրոնի համաշխարհային օրվա առիթով առաջին միջազգային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոն:

Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Թատրոնի միջազգային ինստիտուտը աշխարհի խոշորագույն հասարակական կազմակերպությունն է, որն զբաղվում է կատարողական արվեստով: Աշխարհի գրեթե 100 երկրում կան ազգային կենտրոններ, տարածաշրջանային խորհուրդներ ու կոմիտեներ:news.am