Գյուղի աջակցության ծրագիրը Ախալքալաքիում

Գյուղի աջակցության ծրագիրը Ախալքալաքիում

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի համար հատկացված է 1 121 118 լարի։ Այս տարի աշխատանքները կատարողներին կընտրեն մրցույթի կարգով։
Անցյալ տարվա համեմատությամբ այդ գումարը ավելացել է 5 հազար լարիով։ Յուրաքանչյուր գյուղի համար հատկացված գումարը կախված է բնակչության թվից։ Գյուղին, որտեղ մինչև 50 բնակիչ է ապրում, սկզբնական գումարը հատկացվում է 2000 լարի, 51-ից մինչև 200 բնակիչ ունեցողներին՝ 4000 լարի։ Եթե գյուղում ապրում է 201-ից մինչև 400 բնակիչ, ապա սկզբնական գումարը 5000 լարիի հաշվով է, 400-ից մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերին՝ 8000 լարի, իսկ այն գյուղերին, որտեղ բնակիչների թիվը 1000-ից ավելի է՝ 12000 լարի։ Անցյալ տարվա օրինակով, այդ սկզբնական գումարը ավելանում է բնակչի յուրաքանչյուր շնչի հաշվով 12,57-ական լարիով։

Թե ինչի վրա են ծախսելու գումարը, այս տարի էլ որոշելու է գյուղի բնակչությունը։
Առաջնահերթությունները անփոփոխ են՝ խմելու ջրի անցկացումը գյուղ, ներքին ճանապարհները, ոռոգման համակարգերը, աղբյուրների թվի ավելացումը, մարզադաշտերը, ակումբները, մարզագույքը, արարողությունների տները։

Գումարների ծախսումը դպրոցների, գազիֆիկացման կամ այլ սպասարկումների համար, որոնք կամ մասնավոր են կամ տեղական իշխանությանը չեն պատկանում, անթույլատրելի է։

Առաջնահերթությունների շրջանակներում աշխատանքների սահմանման համար գյուղական ժողովները անցկացվում են մարտի 20-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 6-ը։

Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի աշխատանքները անցկացնողները կնտրվեն մրցույթի կարգով, անմիջական պայմանագրերը կփոխարինվեն մրցույթներով։

Ծրագրում կան նախագծեր, որոնք նախատեսում են տեղական բյուջեից օգնության հատկացում։ Եթե գումարը որևէ աշխատանքի ավարտման համար չի բավարարի, ապա տեղական բյուջեից հնարավոր է միջոցների ավելացում։

Առաջնահերթությունների սահմանումից հետո մունիցիպալիտետը նախ հայտարարելու է հաշիվ-հաշվարկման, ապա հիմնական աշխատանքների մրցույթ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը ցանկանում է, որ պայմանագրում անպայման նշվի, որ շինարարական կազմակերպությունը պարտավորվում է աշխատանքով ապահովել տեղի բնակիչներին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի էկոնոմիկայի և ենթակառույցների զարգացման ծառայության ղեկավար Վահան Բաթոյանը դժվարանում է հստակեցնել, թե աշխատանքները կոնկրետ երբ կսկսվեն։[ca_audio url=”http://dl.dropbox.com/u/106027788/OTHER/golos_batoyan04.04.2013.MP3″ width=”500″ height=”27″ css_class=”codeart-google-mp3-player” autoplay=”false”]

«Մրցույթը, ինչ խոսք, վերադասելի է, սակայն ժամանակի առումով չենք շահում։ Եթե նախկինում պայմանագիրը կնքում էր շրջանային ժողովի նախագահն և այն փոխանցում էր տեղացիներին, ապա դա հիմա պետք է իրականացվի մրցույթով։ Մրցույթը շարունակվում է մեկ ամիս, նախ հաշիվ-հաշվարկի համար, իսկ հետո աշխատանքների կատարման համար, որից հետո պարզվելու է հաղթող ընկերությունը։ Դրա համար ժամանակ կպահանջվի», – ասաց նա։

Շուշան Շիրինյան
Ախալքալաք



Opinion, pooling and voting