Մարտի 27-ին, Միջինքի գաթայի օրվա առթիվ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կայացավ հայկական Գատայի փառատոն:
Գաթայի փառատոնը մեկնարկեց աղոթքով և եկեղեցային ծիսակարգով, որից հետո հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը օրհնեց թխված գաթաները, իսկ այնուհետև հայկական տարազային հագուստով աղջիկները փառատոնի հյուրերին գաթա հյուրասիրեցին:
Տոնը էլ ավելի գեղեցկացրին իրենց պարային համարներով “Ծաղկազարդ” պարի համույթը պարուսույց Սևակ Բդոյանի գլխավորությամբ և «Առավոտ լուսո» երաժշտական անսամբլը Իրինա Ղարսլյանի ղեկավարությամբ:
Փառատոնին մասնակցեցին 27 մասնակից: Առաջին տեղը զբաղեցրեց Արշալույս Պողոսյանը, երկրորդ տեղը՝ Աննա Մոսոյանը եւ Լիանա Ղարսլյանը, իսկ երրորդ տեղը Ռիմա Բդոյանը, Պերճանույշ Կիրակոսյանը եւ Անի Չոբանյանը:
Հաղթողները քաղաքապետարանի անունից ստացան պատվոգրեր եւ արժեքավոր նվերներ: Փառատոնը կազմակերպել էր Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնը: