2019 թվականի ապրիլի մեկից թմրանյութային, հոգեմետ և նոր հոգեակտիվ նյութերի ազդեցության տակ ավտոմեքենա վարելը պատժելի կդառնա քրեական կարգով:
Օրենք մտցված փոփոխության համաձայն, թմրանյութի ազդեցությանտակ տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված է տուգանք կամ մինչև մեկ տարի ազատազրկում: Ինչպես նաև երեք տարի ժամկետով տարբեր իրավունքների, այդ թվում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի սահմանափակում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, օրենքի կատարմա նպատակով, պարեկային ոստիկանության դեպարտամենտի պարեկ-տեսուչներն արդեն անցել են համապատասխան վերապատրաստում: Դրա հետ մեկտեղ, դեպարտամենտը հագեցած է գերմանական նարկոթեստով, որը թմրանյութի ազդեցությունը բացահայտում է թքի միջոցով:
«Օրենքով սահմանված հիմքի առկայության դեպքում պարեկային ոստիկանությունը նարկոթեստով կստուգի վարորդի թմրանյութի ազդեցության տակ գտնվելը: Դրական պատասխանի դեպքում, անձը կստուգվի նաև լրացուցիչ փորձագիտական հաստատությունում: Թմրանյութի ազզդեցության տակ ավտոմեքենա վարելու փաստը հաստատվելու դեպքում, անձը կենթարկվի քրեական պատասխանատվության»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Գերատեսչության տեղեկությամբ, թմրանյութի ազդեցության տակ ավտոմեքենա վարելը քրեորեն պատժելի է Եվրոպայի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Էստոնիայում, Ռումինիայում, Ֆինլանդիայում, Շվեդայում և այլն:1tv.ge