Ջավախքը տարբերվում է այլ բնակավայրերից, իր ավանդույթներով: Ավանդույթներից մի քանիսը անհետացել են, եւ որոշ տեղացիներ թանկ են գնահատում , որոշ ավանդույթներ փոխվել են, եւ որոշները անհետանում են մեր աչքերի առաջ:
Այդ վտանգված ավանդույթներից մեկը հայկական թոնիրն է որտեղ դարեր շարունակ թխվում էր լավաշ եւ ամբողջ ընտանիքը ձմռանը հավաքվում էր թոնրի շուրջ:
Բարձրալեռ շրջաններում, որտեղ ձմեռը տեւում է գրեթե 6 ամիս, նախկինում ոչ մի ընտանիք իրենց կենցաղն առանց թոնիր չեր պատկերացնում: Բայց հիմա թոնիրը եւ ավանդական հաց թխելը այլեւս ակտուալ չէ: Այսօր գործածվում են ժամանակակից վառարաններ ու հաի փուռ:
Փ. Արագյալ գյուղում, թոնիր դեռեւս օգտագործում են: Վաղ առավոտյան հարեւանները հավաքվում են, վառում թոնիրը եւ պատրաստում խմորի գնդերը թխելու համար: Սակայն մեր օրերում այս երեւույթը հազվադեպ է: Խմորը հունցվում է եւ հասունանալուց հետո սեղանի վրա, որը կոչվում է խոնչա պատրաստվում են գնդեր: Երեք կանայք աշխատանքը բաժանում են իրար մեջ: Մեկը գրտնակում է խմորը, երկրորդը վերցնում է բացված խմորը հատուկ բարձի վրա որը կոչվում է բադադ եւ արագ շարժումերով խփում թոնրի շրթին , իսկ երրորդը մետաղյա երկար գործիքով թոնրից հանում է տաք հացը:
Նրանք հացը թխում են միանգամից 8-10 օրովա համար: Քանի որ լավաշը պահելու համար հատուկ պայմաններ չեն պահանջվում, այն կարող է պահվել նույնիսկ մեկ ամսվա ընթացքում: Լավաշը նուրբ, երկար, 60-80 սմ երկարությամբ օվալաձև հաց է: Լավաշը իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն հայ կանայք: Այն թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:Թոնիրը արագ տաքացնում է գոմաղբը, որոը արագ թխում է հացը:
«20 տարի է թոնիրը տեղադրվել է: Նախկինում, հացը մշտապես թոնիրով էինք թխում: Հաց թխելուց հետո թոնիրն օգտագործում ենք տարբեր նպատակներով, պատրաստում ենք բանջարեղենային սնունդ տապակում ենք եփում միս եւ կաթնամթերք: Թոնիրը շատ բուժիչ է, ձմռանը մենք հավաքվում ենք նրա շուրջ եւ տաքանում», պատմեց Ալվարդ Հովհաննիսյանը:
Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է, այն կարելի է պահել ավելի քան 1 տարի: Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: