Գոգոլ փողոցում կոյուղագծի խցանման պատճառով կոյուղաջրերը հեղեղել են փողոցը: Խցանման հիմնական մեղավորները բնակիչներն են իրենց անփույթ վերաբերմունքով:
Կեղտաջրերը հոսում եւ լցվում են փողոցի բնակիչների բակերը:
Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները աշխատում են վերացնել խնդիրը:
Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները նշեցին, որ խցանման պատճառը բնակիչների անզգուշությունն է: Բնակիչները կոյուղագծը միացրել են անասնագոմին ինչն էլ հանգեցրեց խցանման: Փողոցում գարշահոտ է տարածվել, իսկ կեղտը լցվում է մարդկանց բակեր:
Պետք է նշել, որ Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` թափոնները կոյուղի լցնելու համար կիրառվում է տուգանք, սակայն այդ օրենքը մեզ մոտ մինչ օրս չի կիրառվել, չնայած բազում խախտումներին:
Փոփոխությունների համաձայն, անհատը վճարելու է 400 լարի, իսկ իրավաբանական անձը` 1000 լարի: Նախագծում նշվում է, որ կրկնվելու դեպքում անհատը կվճարի 800 լարի, իսկ իրավաբանական անձը ՝ 2000 հատ: