Մարտի 28-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի սակրեբուլոն անցկացրեց արտահերթ նիստ, որտեղ քննարկվեցին եւ հաստատվեցին հինգ հարցեր:
Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական բաժնի պետ Սայաթ Մկոյանը ներկայացրեց չորս հարց:
Առաջին հարցը վերաբերում էր Նինոծմինդայի քաղաքապետարանի հարկային դրույքաչափերի հաստատմանը:
Չորսի անձից բաղկացած ընտանիքը՝ մեկ ամսվա համար պետք է վճարի 0,40 լարի հարկ, աղբահանության համար:
Իրավաբանական անձանց կոմունալ ծառայությունների մաքրման հարկը 1 մ³-ի համար կկազմի 15 լարի:
Հարկային դրույքաչափերը խաղային բիզնեսի վրա:
Յուրաքանչյուր խաղասեղանի համար եռամսյակային վճար կկազմի 20 000 լարի: Յուրաքանչյուր խաղային ապարատի համար եռամսյակային վճար կկազմի 3000 լարի: Յուրաքանչյուր խաղարկության խաղի 10%: Եռամսյակային առցանց խաղասեղանի համար վճարը կազմում է 3000 լարի: Օբիկտներից դուրս գտնվող օնլայն խաղասեղանի համար` եռամսյակային վճարը կկազմի 300.000 լարի:
Երկրորդ հարցը վերաբերում էր հողի հարկի դրույքաչափերի հաստատմանը:
Մեկ հա հողատարածքային հողի հարկի վարձավճարը կկազմի 76 լարի, մշակովի հողի համար 20 լարի, արոտավայրերի համար
16 լարի:
Երրորդ հարցը վերաբերում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ. Գոնդուրա գյուղում ջրահեռացման համակարգի կառուցման հաստատմանը, որը ֆինանսավորվելու է տարածաշրջանային զարգացման հիմնադրամից:
Չորրորդ հարցը վերաբերում էր «աջակցություն գյուղին» ծրագրի շինարարական նախագծերի հաստատմանը:
Հաստատվեց նաեւ մշակութային հուշարձանների, քանդակների եւ կիսանդրիների տեղադրման հարցը, որը ներկայացրեց Նինոծմինդայի քաղաքապետարանի իրավաբանական ծառայությունների ղեկավար Անդրանիկ Քսպոյանը:
Նոր հայտարարության համաձայն, անձի հուշարձանը կարող է կանգնեցվել մահից հետո ոչ ավելի, քան 25 տարի: Կիսանդրին մահից հետո ոչ ավելի, քան 15 տարի: Այնուամենայնիվ, բացառություն կա այս օրենքի նկատմամբ: Եթե սակրեբուլոն անհրաժեշտ կհամարի տեղադրել հատուկ հուշարձան, ապա հնարավոր կլինի տեղադրել այն: Սակայն հուշարձանի տեղադրումը պետք է համակարգված լինի Վրաստանի կրթության եւ մշակույթի նախարարության հետ:
Բոլոր հարցերը ընդունվեցին պատգամավորների մեծամասնությամբ: