«Վրացական երազանք»-ից նախագահի թեկնածու կարող է դառնալ քաղաքագետ Արմազ Ախվլեդիանին. «Ռեզոնանսի»

«Վրացական երազանք»-ից նախագահի թեկնածու կարող է դառնալ քաղաքագետ Արմազ Ախվլեդիանին. «Ռեզոնանսի»

«Վրացական երազանք» կոալիցիայի գործադիր քարտուղար է նախատեսվում նշանակել քաղաքագետ Արմազ Ախվլեդիանիին, հայտնում է apsny.ge-ն՝ վկայակոչելով «Ռեզոնանսի» թերթին։

Անձամբ Ախվլեդիանին թերթին վստահեցրել է, որ իրեն առաջարկվել է կոալիցիայի գործադիր քարտուղարի պաշտոնը, չնայած վերջնական որոշում նա դեռ չի ընդունել։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ իր առաջադրման մասին ոչինչ չի լսել։

«Եթե տվյալ փուլում վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իսկապես դիտարկում է Ախվլեդիանիի թեկնածությունը և նրան աջակցում են նաև հանրապետականները՝ հաշվի առնելով վերջին շրջանում հանրապետականների ազդեցությունը, մեծ է հավանականությունը, որ ընտրությունը կկանգնի հենց նրա վրա»,- գրում է թերթը։

tert.am



Opinion, pooling and voting