Մարտի 28-ին, ժամը 20: 00-ին Ախալցիխեյում տեղի է ունեցել ողբերգական վթար:
Mercedes-Benz մակնիշի մեքենան հարվածել է ծառին,պատահարի ժամանակ մեքենայում գտնվում էին երեք մարդ: Նրանցից երկուսը այս պահին գտնվում են Ախալցիխեյի հիվանդանոցում. «Տուժածների վիճակը կայուն է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ», – ասել են հիվանդանոցում :
Վթարը ուղեւորներից մեկի համար եղել է ողբերգական: Մահացել 1980 թ-ի ծնված մեկ ուղեւոր:
Ըստ ներքին գործերի նախարարության հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով մարդ է մահացել։