Այս տարի նախատեսվում է բացել երեք մանկապարտեզներ, Նինոծմինդա քաղաքում, Մ. Արագյալ եւ Դիլիֆ գյուղում:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նոր բարեփոխումների արդյունքում անձնակազմի ընտրությունը կարեւոր է: Մինչեւ 6 տարեկան երեխաները ոչ միայն պետք է դաստիարակվեն մանկապարտեզում, այլեւ ստանան համապատասխան նախնական կրթություն, որպեսզի նրանք լիովին պատրաստ լինեն դպրոցին:
Գյուղերի մանկապարտեզների անձնակազմի ընտություն է տարվում Մ. Արագայլ եւ Դիլիֆ գյուղերի մանկապարտեզների համար: Ընտրության ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել կրթությանը, սակայն քանի որ մեր մունիցիպալիտետում քիչ մասնագետներ կան, ուշադրություն են դարձրել, թե ինչու են նրանք ուզում աշխատել, ինչպես են նրանք ներկայացրել իրենց աշխատանքը մանկապարտեզում, ինչպես կարող են դուրս գալ տարբեր իրավիճակներից, եւ արդյոք նրանք կկարողանան տալ երեխային գիտելիք, բարեփոխումների պահանջների համաձայն : Երկու մանկապարտեզներում պետք է աշխատեն 16 հոգի, երկուական մաքրող, ուսուցիչ եւ դայակ: Հարցազրույցին մասնակցել է ավելի քան 30 մարդ:
«Հարցազրույցում խոսվեց տարբեր պահանջների մասին: Այսօր պահանջները այլ են: Եթե նախկինում ասում էին, երեխաներ հանգիստ նստեք ձեզ հեքիաթ կպատմեմ , կամ մենք կսովորենք բանաստեղծություն, այժմ գիտելիքները տրվում են ինտերակտիվ մեթոդներով, խաղերով: Հարցադրման ժամանակ պարզվեց, որ բարձրագույն կրթություն ունեցողներից շատերը չեն կարող պատասխանել այն հարցին, թե ինչ են անելու այս կամ այն իրավիճակից դուրս գալու համար: Եվ այստեղ չպետք է ոչ թե տեսական գիտելիքներ, այլ տրամաբանություն եւ իրավիճակից դուրս գալու ունակությունը: Եվ շատերը չկարողացան ապացուցել, որ կարող են աշխատել », – ասաց Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ հուշարձանների կրթության վարչության պետ Լաուրա Վարժապետյանը:
Մոտավորապես արդեն որոշել ենք, թե 30 մասնակիցներից ով կարող է աշխատել մանկապարտեզներում: Բայց վերջնական արդյունքները դեռ պարզ չեն:
Ինչպես նշեց Լաուրա Վարժապետյանը, ընտրության ժամանակ նրանք ուշադրություն չեն դարձրել ծանոթներին կամ հարազատներին, ամեն ինչ եղել է օբյեկտիվ:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ հուշարձանների կրթության վարչությունից, շենքերի վերանորոգման աշխատանքները ավարտված են, մնում է միայն կոյուղագծի ստուգումը:
Ավելին Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ հուշարձանների կրթության վարչության պետ Լաուրա Վարժապետյանի հետ մեր զրույցում: