
Իրավապահները ձերբակալել են Մառնեուլիի սակրեբուլոյի (շրջանային ժողով) պատգամավոր Ռագիմ Ասկերովին: Տեղեկատվությունը հաստատել է Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն:
Interpressnews-ը հաղորդմամբ, պատգամավորին կաշառք վերցնելու մեղադրանքով ոստիկանները ձերբակալել են գամգեոբայի հարակից տարածքում:
Ասկերովը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ է: Սակրեբուլո է անցել կուսակցական ցուցակով:aliq.ge