Տեղական ինքնակառավարման մասին բարեփոխումների հետ կապված ծրագրի գործառությունը սկսվեց 2019 թվականի հունվար ամսին։ Ապակենտրոնացման մասին բարեփոխումներնի ռազմավարության քնարկման նպատակով “Վրաստանի տեղական ինքնակառավարման ազգաին ասոցացիյան” և տեղական ինքնակառավարման էքսպերտները սկսեցին հանդիպումներ տեղական իշխանություների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ավարտից հետո, այժմ Վրաստանի խորհրդարանի տեղական ինքնակառավարման և շրջանային զարգացման հանձնաժողովում կքննարկվի ապակենտրոնացման բարեփոխումների մասին ռազմավարության (2019-2025)ծրագիրը։ Վրաստանի խորհրդարանում ծրագրի քնարկման համար արդեն ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում են մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչները, ինչպես նաև կան ֆրակցյաների ներկայացուցիչներ։
“Գյուղական համայնքների զարգացման համաշխարհային փորձը մեզ տալիս է մի շարք գեղեցիկ օրինակներ գյուղական աղքատության հաղթահարման, գյուղական համայնքների զարգացման պատմությունից: Գնալով ապակենտրոնացման և մեծ տեղ տալով տեղական իշխանություններին, ինչպես նաև նրանց պատվիրակելով որոշակի լիազորություններ տարբեր երկրների կառավարություններ թեթևացրել են իրենց հոգսերը և թույլ տվել համայնքներին ակտիվորեն զարգանալ: Փոքր-ինչ սեփական եկամուտների վրա հենվելով՝ այս համայնքները կարողացել են մտածել զարգանալու մասին և նոր հեռանկարներ են նշմարել իրենց համայնքի զարգացման համար” –
Տեղական Ինքնակառավարման Զարգացման Կոալիցիա
Այսօր Վրաստանում իրականացվում է գերկենտրոնացված պետական կառավարում, ինչն արգելակում է մեր երկրի զարգացումը: Միջազգային փորձը վկայում է, որ արագ են զարգանում այն երկրները, որտեղ մեծ է համայնքների դերը, գոյություն ունի տեղական ինքնակառավարման բարձր աստիճան, համայնքները օժտված են մեծ լիազորություններով:
“Բնակչի խնդիրների մեծագույն մասը պետք է լուծվի իր իսկ համայնքի ներսում: Ապակենտրոնացման գնալով – պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն գյուղական թեմերի դերի բարձրացման, մունիցիպալիտետի եկամուտների ավելացման ուղղությամբ՝ նրանց պատվիրակելով նոր լիազորություններ, ընդհուպ որոշ հարկատեսակներ: Պետք է ամեն ինչ անել բնակչին ավելորդ շրջկենտրոն գնալու բեռից ազատելու համար”: – Տեղական Ինքնակառավարման Զարգացման Կոալիցիա
Ապակենտրոնացում – Կառավարման համակարգ, որի ժամանակ կենտրոնական իշխանության որոշ ֆունկցիաներ տրվում՝ հանձնվում են ինքնավարության տեղական մարմիններին:
“Կառավարման ապակենտրոնացումը և լիարժեք տեղական ինքնակառավարման ստեղծումը մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է” – հայտարարել է Վրաստանի վարչապետ Մ․ Բախտաձեն