2019 թ. մարտի 28-ից արդեն սկսվել է «Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսավորման ծրագրին» մասնակցելու հայտերի ընդունումն, ըստ որի, տեխնիկայի ձեռքբերման համար գնի 50% -ը վճարում է պետությունը, իսկ մյուս 50% -ը՝ դիմումատուն:
Գյուղատնտեսական ծրագրերի կառավարման գործակալությունը մարտի 26-ին մեկնարկ է տվել այս ծրագրին, սակայն հայտերը սկսել են ընդունել մարտի 28-ից: Հայտերն ընդունվում են առցանց՝ http://apma.ge/ կայք-էջում:
Այս ծրագրով կարելի է ձեռք բերել ցանկացած գյուղատնտեսական տեխնիկա: Պետությունը 50% -ով ֆինանսավորում է այն տեխնիկան, որի արժեքը չի գերազանցում 150,000 լարին, իսկ եթե այն ավելի քան 300,000 լարի է, ապա համաֆինանսավորումն ավելի քիչ է: Տեխնիկան պետք է թողարկված լինի ոչ ավելի վաղ, քան երկու տարի առաջ եւ չպիտի լինի շահագործված:
Ծրագրին կարող է մասնակցել ցանկացած չափահաս Վրաստանի քաղաքացի, անհատ ձեռնարկատեր կամ ոչ պետական կոմերցիոն իրավաբանական անձ (կոոպերատիվ, ՍՊԸ): Շահառուն պարտադիր պետք է գրանցված լինի ֆերմերների տվյալների բազայում, ինչպես նաև չպետք է պետությանը պարտք ունենա:
Հայտը լրացնելիս շահառուն պետք է ներկայացնի ինքնությունը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ հանրային ռեեստրում հողի գրանցման վկայականը, իսկ եթե դիմողը կոոպերատիվ է կամ ՍՊԸ, ապա նաև տեղեկանք կարգավիճակի մասին: Լրացման պահին շահառուն իր հաշվին պետք է ունենա տեխնիակյի արժեքի 50% -ը:
Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության Ախալքալակի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, ծրագրին մասնակցել ցանկացողներին կենտրոնը բաց է խորհրդատվություններ տալու համար:
«Մենք գնում ենք գյուղերը եւ բոլորին տեղեկացնում ենք պետական ծրագրերի մասին: Հարցեր առաջանալու դեպքում, մարդիկ կարող են դիմել մեզ», – ասում է Ռամազ Գոգոլաձեն: Ավելին․․․․