Մարտի 29-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությունը հանդիպեցին Գոնդուրայի գյուղական համայնքի հինգ գյուղերի բնակիչների հետ:
Ղեկավարության հետ հանդիպման ժամանակ բնակիչները ներկայացրին այն կարեւորագույն խնդիրները, որոնք պետք է լուծվեն:
Մամզարա գյուղի բնակիչները առաջին հերթին մտահոգված են հողատարածքի խնդրով, որը գտնվում է ազգային պարկի գոտում եւ բնակիչները չեն կարող օգտագործել որպես մշակահող: Բացի դրանից, Մամզարյի բնակիչները բարձրացրեցին տեխնիկական ստուգման եւ գյուղական ճանապարհների հարցը որոնք ոչ մի կերպ համատեղելի չեն:
Դիլիֆ գյուղի բնակիչները բարձրաձայնեցին ճանապարհների եւ գյուղի դպրոցի խնդիրների մասին:
Իսկ Մեծ ու Փոքր Գոնդուրայի եւ Ղուլալիսի գյուղերում հարցեր բարձրացվեցին տեխնիկական զննության եւ գյուղական ճանապարհների անանցանելի վիճակի մասին:
Այս հանդիպման ժամանակ պատգամավոր Հենզել Մկոյանը խոստացավ, որ մինչեւ 2021 թվականը նախատեսվում է ճանապարհների ասֆալտապատում, ինչպես նաեւ ճանապարհների խճապատում մինչեւ ասֆալտապատումը: Ինչ վերաբերվում է տեխնիկական զննումներին եւ բնակչությանը հուզող մյուս խնդիրներին պատգամավորը խոստացավ մոտ ապագայում խնդիրներին լուծում տալ :