
Տաքսու վարորդների մի մասը փողոց է դուրս եկել: Բողոքի պատճառը հոկտեմբերից ուժի մեջ մտնող կանոնակարգն է: Քաղաքապետարանի որոշմամբ, կարգելվի աջղեկանի մեքենաներով սպասարկումը: Նոր կանոնակարգով նրանք ստիպված են նաև մեքենաները սպիտակ ներկել: Չնայած նրան, որ մայրաքաղաքի կառավարությունը վարորդներին գովազդի դիմաց առաջարկում է անվճար ծառայություն, մեկ է նոր կանոնակարգը դժգոհության ալիք է բարձրացրել: Քաղաքապետարանը չի պատրաստվում իր որոշումից ետ կանգնել: 1tv.ge