Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության, գլխավոր դատախազության, պետական անվտանգության ծառայության, օդային բեռների հսկողության միջգերատեսչական ստորաբաժանման և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում բացահայտվել է հրազենի մասերով անօրեն վաճառքի տրանսազգային սխեմա:
Ինչպես նշել է ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մամուկա Ճելիձեն այսօր անցկացված մամլո ասուլիսին, ընթացիկ տարվա մարտի 15-ին նշված սխեմայի մասնակիցներից մեկին, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ի.Ի.-ին Վրաստանի սահմանին ձերբակալել են մաքսային անցակետում մեծ քանակությամբ շարժողական իրի մաքսային հսկողությունից գաղտնի ներկրելու մեղադրանքով:
«Նրա կողմից գործած հանցանքը ենթադրում է 8-ից 11 տարվա ազատազրկում:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը հանցակիցների հետ միասին, նախապես մշակված հանցավոր սխեմայի համաձայն, Վրաստանի մաքսային սահմանին, մաքսային հսկողությունից գաղտնի, որոշել է ներկրել զենքի մասեր»,- նշել է Ճելիձեն:
Նրա խոսքով, որպես ապացույց ոստիկանությունը ավտոմեքենան խուզարկելիս առգրավել է տարբեր տիպի հրազենի մասերի 16 կոմպլեկտ:
Ճելիձեի հայտարարությամբ, հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 214-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» ենթակետով: 1tv.ge