
Վրաստանում վատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին:
Այսօր Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ: Արևմտյան Վրաստանի օդի ջերմաստիճանը կլինի +9, +14 աստիճան:
Ինչ վերաբերում է առաջիա օրերի կանխատեսումներին, վաղը արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արևելյան Վրաստանում սպասվում է փոքր մառախուղ:
Թբիլիսիում կլինի ամպամած եղանակ, սպասվում են փոքր քանակությամբ տեղումներ: Օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +7:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, վատ եղանակը Վրաստանում կպահպանվի մինչև ապրիլի 3-ը: