
Մարտի 31-ին Ուկրաինայում կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,52 տոկոս: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 39 թեկնածու:
Նախագահական ընտրություններում հաղթողի հիմնական թեկնածուն կատակերգու դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին է, ով, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 30 տոկոսը:
Ընտրությունների երկրորդ փուլը պետք է կայանա ապրիլի 21-ին: Զելենսկին, ամենայն հավանականությամբ, մրցելու է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով, նախնական տվյալներով, ստարցել է ընտրողների ձայների մոտ 17 տոկոսը :
Եռյակը եզրափակում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ 13,3 տոկոսով:
Ուկրաինայի ԿԸՀ-ի նախագահ Տատյաննա Սլիպաչուկը հայտարարել է, որ ընտրություններն անցել են առանց համակարգային խախտումների: