Օրոջալարի ասֆալտապատման ծրագիրը հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը

Օրոջալարի  ասֆալտապատման ծրագիրը հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը

Նինոծմինդայի քաղաքապետարանի քաղաքային բնակավայրերի պետական ​​գնումների ծառայությունը անցկացրեց մրցույթ Օրոջալար գյուղի ճանապարհի ասֆալտապատման համար:

Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատման համար տարածաշրջանային զարգացման հիմնադրամից լրացուցիչ հատկացվել է 631 579 լարի:

Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի լրացուցիչ ասֆալտապատման մրցույթը նույն չափով, 631 579 լարիի դիամաց շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը:

Ըստ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Ռուբեն Ղազարյանի, լրացուցիչ ֆինանսավորումը գործնականորեն թույլ կտա ավարտել Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատումը:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատման համար բացի 631 579 լարիից հատկացվել էր նաեւ 500.000 լարի գումարի: 500.000 լարիի դիմաց հայտարարված մրցույթի հաղթողը եւս «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունն է: